Հայերեն լեզու

Ես քո ինչի՞ն եմ պետք 
Ես քո ինչի՞ն եմ պետք. ո՛չ ստում եմ, ո՛չ գողանում, ո՛չ խաղում,
Ո՛չ էլ պատրաստվում եմ վերջ տալ կյանքիս,
Նույնիսկ վստահ չեմ, թե դեռ սիրել կարող եմ:
Անկաշկանդ եմ, ինչպես Հեգելի միտքը կակաչի սերմում:
Շատ հաճախ ինձնից ակնկալիքդ կսպառես
Իմ բանաստեղծություններից մեկում:
Եվ հեշտ արտաբերվող քնքշանքի նման
Կգնաս նրանց մոտ, ովքեր քեզ չեն կանչում:
Իսկ, թե ինչպե՞ս հասկացա, որ սիրում եմ քեզ,
Պատկերված չէ ռուս գրականության մեջ, կնշանակի
Գոյություն չունի:
Այն արևի պես մի բան է՝ Թին Ուեվիչի գլխարկով:
Երբեմն երջանկությունը պետք է, 
Որ ինչ-որ մեկին ասես երջանիկ ես:
Ավելի հեշտ կգտնես ինձ, երբ պետք լինեմ:
Եվ մի՛ ասա, որ դու ես հեռացել,
Ասա՝ նա է կորել,
Գնացել է փղերով զբոսնելու
Մեկոնգի գետաբերանի ջունգլիներում:
Թարգմ.՝ Մարաիամ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ




Գորան Լազովիչ
ՍՊԱՍԵԼՈՎ ՔԱՄՈւՆ


Երբ չգիտես, թե ինչ ասես,
Ասում ես, որ երջանիկ ես:
Ես իհարկե, հավատում եմ,
Չէ՞ որ գիտեմ՝ ձևացնում ես:
Ամենքն ինձնից ուզել են քիչ,
Քե՛զ է հասել լոկ ամեն ինչ,
Քանզի դու ես մի օր խնդրել.
«Սովորեցրու ինձ էլ սիրել»:
Սիրո ավար չեմ ես ինչ-որ մեկի,
Ոչ էլ՝ կայարան, ուր գնացքները
Բերում են թախիծ:
Քաղաքներ կան շատ և մարդիկ բարի,
Իսկ դու՝ հանց մի գետ՝ օտար, ամեհի:
Քեզ չեմ շոյել երբեք, չեմ գուրգուրել,
Սակայն հուսահատ նախատում եմ ինձ,
Որ ցանկացել եմ քեզ ընտելացնել:
Բայց թե չգիտես ի՞նչ է սպասումը ,
Թույլ տուր հեռանամ, ու ճամփաս պահիր:
Սիրո պատճառներ հաշվելուց առաջ,
Նախ, խնդրում եմ քեզ, սիրե՜լ սովորիր:
Թարգմ.՝ Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

Фотографија корисника Горан Лазович

ԳԻՇԵՐՆ ԱՌԱՆՑ ՔԵԶ

Երեքնուկ իմ՝ չորս թերթիկովՆախկինն ես միայն հին անուրջներում: Սիրտս արդյո՞ք լսում ես հիմա, Որ մեր անցյալի այն քառաթերթիկ Երջանկությունից Ծիծառներին է հեռու թռցնումԲայց եթե մի օր՝ շփոթ, հեռավոր, Նորից մոլորվես իմ հին տաղերում , Կգտնես արդեն խոստովանություն Հանդիպածդ հենց առաջին տողում, Մի քանի բառեր, որոնք չասացի. Դու եղել ես իմ ցավը սիրելիՀիշի՛ր, ավելին ինձ հարկավոր չէ՝ Սիրտդ տուր միայն, Այն էլ՝ որ կրծքիս տակ լինի ինչ որ բան, Իմը քանի դեռ քեզ մոտ ես առել: Ու փետրվարն է Անկուշտ կարոտով ոռնում ամենուր, Մինչդեռ՝ իմ հոգում Գարունն է բոլոր սահմաններն անցնում: Մեկ կոճակը հագուստիդ Գեթ արձակի՛ր՝ Խնդրում են ահա իմ սառած ձեռքերը Ու հավատավոր ծիծեռնակները: Ես քեզ կտանեմ լքված այն տունը՝ Փակ, անլուսամուտ, Ու եթե փչի անգութ կոշավան, Դու կտեսնես՝ Որքա՜ն դժվար է առանց քեզ գիշերը: Հիմա ինձ հետ չես. ժամացույց եմ մի Մեկ սլաքանի՝ Բոլոր նրանցից, ով նայում է ինձ Հարցնում եմ ստույգ Ժամն իմ մենության. Երեքնուկ իմ՝ չորս թերթիկով

Թարգմանությունը ռուսերենից՝ Արուսյակ Օհանյանի





ՈւՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՌԱՍԵՆԻՆ

Փողոցն առաջվա պես
Հին է քեզ համար,
Իսկ ես քո ծաղիկն եմ՝
Օժտված գրելու
Պերճաբառ ձիրքով:

Գրում եմ հստակ.
Թախիծը մաշում է սիրտս
Միտքս քո մասին
Երիզ է անգին՝
Դու համբուրում էիր
Քաղցած ուսանողին:

Այն սենյակում բորբոսակալ,
Այն սենյակում՝ իրերով սակավ,
Սպինոզայի,Կանտի
Եվ մանրատոտիկ մրջյունների միջավայրում
Ջերմն էինք մեր մարմինների
Կրքոտ, անփորձ մենք վայելում.
Համբույրներով՝ արագ ու հաճախակի,
Քան զարկերը հրազենի գնդակի:

Սիրո պարագայում
Իրադրությունն անկարևոր էր,
Բայց կարևոր էր այն,
Որ բարձիդ տակ շնչում էր Կաֆկան,
Գիտելիքներս, որ քամում էի մթությունից,
Ու կուլ տալիս ագահորեն կեռասները քո մարմնի:

Ու դեռ ապրում են իմ հոգում
Ամառային հին մշուշները,
Պրուստի հետ զբոսանքի
Այն մարդամոտ ժամերը:
Հիշո՞ւմ՝ ես անձրևով
Ապուր պատրաստեցիր,
Ու վարորդին տրամվայի համոզեցիր,
Որ կոճակներն էլ շնչել գիտեն,
Որ կոճակներն անկենդան չեն,
Վիժդովացն էր էլեկտրոկայանը
Այդ ժամանակ.
Ու օրհնված էր այն գիշերը,
Երբ տրվեցիր՝
Խելահեղ ու անժամանակ:

Քո ճիչով մեղուներին էի համրում,
Եվ հեղձուկոտ բնանկար հավաքողին
Խոսքով շահում, մխիթարում.
Հացթուխները լավ գիտեին,
Որ դո՛ւ ես իմ պաշտելին:

Գրում եմ հստակ.
Թախիծը մաշում է սիրտս
Միտքս քո մասին
Երիզ է անգին՝
Դու համբուրում էիր
Քաղցած ուսանողին:

Զորացրման ուրախություն էիր
Զինվորի աչքերում,
Հանքափորներին ոտքերդ ձիգ
Պայթանյութ էին թվում,
Փոստատարներն ուսերն էին
Առաջ հրում՝ որպես նեցուկ,
Ու կամենում՝ լինես ծրար,
Լինես ուրախ մի հեռագիր
Իրենց համար:

Երևակայում էին անչափահասները՝
Ամեն առիթով քեզ հանդիպելիս,
Հրճվում էին, փորձում զարմացնել
Բանաձևով սերտած անգիր՝
Գլանի, բուրգի:

Անձնական փաստաթղթերի
Ստուգությունը ոստիկանները
Շրթներկիդ դրոշմի մեջ փնտրեցին:

Հարստահարիչները շների նման
Քեզ շրջապատեցին՝
Անցյալ պատերազմից մնացած
Ընտրախավից ձանձրացած.
Քո ժպիտով վստահելի ՝
Ավիատոմսը եղար նրանց,
Փրկողն էլի:

Ապառաժները կուռ նախանձով
Հայացքն իրենց հառել էին քեզ.
Բազե էիր թվում նրանց՝
Ազա՜տ, անբե՜կ,
Իսկ դու ի՜նձ էիր
Սիրում միայն:

Փողոցն առաջվա պես
Հին է քեզ համար,
Իսկ ես քո ծաղիկն եմ՝
Օժտված գրելու
Պերճաբառ ձիրքով:

Եվ ստվերներն էին պտտվում
Կայծոռիկների պես
Քո գլխավերևում.
Այն ժամանակ,
Երբ Նապոլեոնը
Երեխա էր ինձ համար:

Աղոթքը քո
Վանականը խանգարեց,
Անգամ Կունդերային մեզ համար
Կարկանդակի ուղարկեց:

Առած ատամներիս մեջ՝ տանում էի քեզ
Ու կերակրում իմ աչքերով,
Լապտերները գիշերային
Օդաչուներն էին իմ,
Քեզ հետ ես երկիր էի մի՝
Երջանկության կողմից նվաճված:
Լուսավորված էր
Ամեն քո քայլ ու անցում՝
Անգամ անձրևային օրում:
Ռուս սպան, որին չեչենուհին
Հոգով էր պաշտպանել զրահավոր,
Կարուսելն էր քո ու հին կիթառ լարող,

Սին երազանքովներով ձկնորսներին
Ձևանում էի, թե հեքիմ եմ մի,
Ձևանում էի քեզ համա՛ր էլի,
Ում արցունքները
Ձիթապտղից ծանր ու խոշոր էին,
Եվ հոգնած քնից գանձապահների
Լուռ փրկում էի ջրահեղձներին:
Քայլերն էին ճռռում երեխաների պես
Բաժանված ծնողների:
Կուրծքս հեղափոխությամբ էր բուրում,
Կուրծքս՝ անընկեր էր:

Բազեավարժներն ու վարսավիրները
Մեր մեռյալ պահակներն էին:
Տիեզերագնացներն էլ գիտեին,
Որ դու սիրելի՛ն ես իմ:

Գրում եմ հստակ.
Թախիծը մաշում է սիրտս
Միտքս քո մասին
Երիզ է անգին՝
Դու համբուրում էիր
Քաղցած ուսանողին:

Մեր ցավը հրաժեշտի
Հավասար էր
Երկար սպասված մանկան
Մահվան ցավի բոթին՝
Թախծողներ չկային
Ու վկաներ չեղան:

Վերջին անգամ ծիածանը շողատարած
Քո աչքերից փայլատակեց
Ու ասացիր.

<< -Վատ մի՛ հիշիր ինձ,
Անհաղթահարելի է ամենն այս,
Բայց հիշի՛ր երբեմն,
Կյանքն անորոշ մեծություն է,
Վե՛ր նայիր
Մորդ համբուրիր,
Ու պահպանիր քեզ:

Սեր և ոռնոց կիսասատկած ծիծեռների.
-Մեր միջև բան դուրս չեկավ, սիրելի՛ս >>:
Փողոցն առաջվա պես
Հին է քեզ համար,
Իսկ ես քո ծաղիկն եմ՝
Օժտված գրելու
Պերճաբառ ձիրքով:

Մինչ հասցեն էի գրում խնամքով ծրարին
Ու դրոշմանիշները սոսնձում,
Հայացքս առավ այգուն քաղաքային՝
Բուին հանդիման մեր նստարանին:
Տեսնում եմ աղջկան, ինչպես քե՛զ տեսա մի օր,
Դու նրան ծիծաղն ու մարմինն ես տվել քո,
Նա էլի քեզ պես շիկահեր է,
Ճակատն է ինձնից նրան բաժին հասել
Իմ աչքերն ու իմ ձեռքերը,
Հուզումն է հալվում գունավոր օղակում.
-Սե՛ր իմ, խոստովանիր,
Աղջկան այդ մեր ո՞ր գրքից ես հիշում:

Փողոցն առաջվա պես
Հին է քեզ համար,
Իսկ ես քո ծաղիկն եմ՝
Օժտված գրելու
Պերճաբառ ձիրքով:

Գրում եմ հստակ.
Թախիծը մաշում է սիրտս
Միտքս քո մասին
Երիզ է անգին՝
Դու համբուրում էիր
Քաղցած ուսանողին:

Թարգմանությունը ռուսերենից՝ Արուսյակ Օհանյանի

Нема коментара:

Постави коментар